Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 05.06.2013
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանի նյութերի ժողովածու

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանի նյութերի ժողովածուն:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը 2012 թ. հոկտեմբերի 19-21-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը` նվիրված Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանին:

Ժողովածուն պարունակում է նստաշրջանի աշխատանքներին մասնակցած երիտասարդ արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:

Ժողովածուն հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին:

 

Բեռնել

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready