Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 10.04.2014
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանի նյութերի ժողովածուն

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանի նյութերի ժողովածուն:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 15-17-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանը` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանին:

Ժողովածուն պարունակում է նստաշրջանի աշխատանքներին մասնակցած երիտասարդ արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:

Ժողովածուն հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին:

 

Բեռնել

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready