Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 21.06.2015
Շնորհավորում ենք Մուրադ Հասրաթյանի ծննդյան հոբելյանը

Ս. թ. հունիսի 20-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանի ծննդյան 80-ամյա և գիտական գործունեության 50-ամյա հոբելյանները:

Հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի ճարտարապետին, որում, մասնավորապես, ասված է.

«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»:

 

Մուրադ Հասրաթյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև ՀՀ ԳԱԱ նախագահությունը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը:

 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը և ողջ կոլեկտիվը ջերմագին շնորհավորանքներ է հղում հոբելյարին և ի սրտե մաղթում երջանկությամբ ու ձեռքբերումներով լեցուն քաջառողջ կյանքի երկար տարիներ, կենսական անսպառ կորով, գիտաստեղծագործական նորանոր նվաճումներ` ի նպաստ հայկական ճարտարապետության պատմագիտական մտքի զարգացման, ի շահ հայագիտության առաջընթացի:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready