Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 01.12.2015
Լույս է տեսել Լիլիթ Երնջակյանի «Ալան Հովհաննեսի երաժշտությունը Արևելք-Արևմուտք մշակութային խաչուղիներում» մենագրությունը

Երաժշտագետ-արևելագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Լիլիթ Վարդգեսի Երնջակյանի աշխատությունը ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի ստեղծագործությանը նվիրված առաջին մենագրությունն է: Արխիվային նյութերի, օտարալեզու սկզբնաղբյուրների և մամուլից քաղված տեղեկատվության հիման վրա ներկայացվում են կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսության դրսևորումները տարբեր ժամանակաշրջաններում, քննարկվում են հայկական և արևելյան թեմաներով գրած երկերում ձևավորված մեղեդային մտածողության տեսական-գեղագիտական հիմքերն ու հոգևոր-խորհրդապաշտական ոլորտները: Արծարծվում են նաև արևելյան տարբեր մշակույթների գեղարվեստական ավանդույթների կիրառության ու մեկնաբանման հարցերը: Ալան Հովհաննեսի մշակութային վառ խճանկար պատկերող երաժշտական ժառանգությունն արժևորված է ազգային ու ստեղծագործական ինքնության խնդիրների համատեքստում:

Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին և ընթերցող լայն հանրությանը:

Copyright © 2011-2017; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready