Երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհրդի «Երաժշտությունը և փոքրամասնությունները» հետազոտական խմբի 13-րդ սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում 2026 թ. փետրվարի 16–18-ը Ծրագրային և Կազմակերպչական կոմիտեների անդամները հանդիպում են Երևանում։ Երևանը կհյուրընկալի խմբի հիմնադիր, կազմակերպության նախկին նախագահ դոկտոր Սվանիբոր Պետանին, ինչպես նաև խմբի ղեկավար դոկտոր Կաի Թանգին։
Այցի շրջանակներում՝ 2026 թ. փետրվարի 17-ին, ժամը 14:00, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում դոկտոր Սվանիբոր Պետանը հանդես կգա դասախոսությամբ՝ նվիրված կազմակերպության գործունեությանը և Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին։
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու և դառնալու այս կարևոր գիտական իրադարձության մասը։ |