Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի հետ կազմակերպում է հայազգի ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, գրող Արթուր Ադամովի կյանքի և ստեղծագործության գեղագիտական, պատմական և մշակութային քննությանը նվիրված գիտաժողով՝ «Արթուր Ադամով. ինքնություն, աքսոր և թատերական արդիականություն» խորագրով։
Այն տեղի կունենա մարտի 23-ին` 11:00-ին, Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:
Ֆրանսիական հետպատերազմյան թատրոնի կարևորագույն ներկայացուցիչներից Արթուր Ադամովը XX դարի դրամատուրգիայի նորարար հեղինակներից է, որի ստեղծագործությունը խորապես վերափոխեց թատերական գրականության լեզուն։
Սկզբնապես առավել կապված լինելով ավանգարդիստական թատրոնին՝ Բեկետի և Իոնեսկոյի հետ նա դրեց աբսուրդի դրամայի հիմքերը՝ ստեղծելով ինքնատիպ գործեր, որոնք միահյուսում են ներհայեցումը, հասարակական քննադատությունը և նոր արտահայտչաձևերի փնտրտուքը։
Գիտաժողովի բանախոսներն են`
1. Օլիվիե Նըվո - գիտաժողովի պատվավոր հյուր, Լիոնի բարձրագույն դպրոցի (ENS de Lyon) թատրոնի պատմության և գեղագիտության պրոֆեսոր
«Ադամովի թատրոնը»
2. Սաթէ Խաչատրյան - բ. գ. թ., դրամատրգիայի գծով մագիստրոս Սորբոնի համալսարանում (Sorbonne Nouvelle Paris 3, M2 Études théâtrales), Սաթէ-Աթղը թատերական միության ղեկավար
«Ադամովի «Մարդը և երեխան» ինքնակենսագրական վեպը»
3. Անուշ Ասլիբեկյան - արվ. թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
«Ադամովի «Վերագտնում» պիեսի թատերական ընթերցումը հայ բեմում»
4. Արծվի Բախչինյան - բ. գ. թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
«Ադամովը և հայ իրականությունը»
5. Դավիթ Մուրադյան - պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
«Թե երբ և ինչպես իմացավ մեր սերունդն Արթուր Ադամովի մասին»
6. Գրիգոր Օրդոյան - արվ. դոկտոր, պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
«Միջնադարյան տիպարների զուգահեռները Արթուր Ադամովի «Պարոդիա» պիեսում»
7. Լինդա Սարգսյան - երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
«Ձայնային և ռիթմիկ կառուցվածքները Արթուր Ադամովի դրամատուրգիայում»
8. Հերմինե Աթանեսյան - մշակութաբանության մագիստրոս, թարգմանիչ, Սորբոնի համալսարան (Sorbonne Nouvelle Paris 3, M1 Études théâtrales)
«Արթուր Ադամովի համագործակցությունը Ժան-Մարի Սերոյի հետ» |