2026 թ. սեպտեմբերի 7-12-ը Երևանում կկայանա Ավանդական երաժշտության և պարի միջազգային խորհրդի «Երաժշտությունը և փոքրամասնությունները» գիտահետազոտական խմբի միջազգային սիմպոզիումը (https://music-minorities.sci.am/), որի հյուրընկալող կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի էթնոերաժշտագիտության պատմության մեջ, քանի որ նման գիտական միջոցառում Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ։
Սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքների համակարգման շրջանակներում փետրվարի 16-18-ը Հայաստան են այցելելու «Երաժշտությունը և փոքրամասնությունները» գիտահետազոտական խմբի հիմնադիր, ICTMD նախորդ նախագահ Սվանիբոր Պետանը և խմբի ներկա ղեկավար Կաի Թանգը։
Այցի շրջանակներում 2026թ. փետրվարի 17-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա դոկտոր Սվանիբոր Պետանի բանախոսությունը՝ նվիրված Ավանդական երաժշտության և պարի միջազգային խորհրդի գործունեությանը և Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին։
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։ |