Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Նորություններ
Back
18.02.2026
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱԴԱՄՈՎ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ, ԱՔՍՈՐ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Սույն թվականի մարտի 23-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում տեղի կունենա Արթուր Ադամովի ստեղծագործական ժառանգությանը նվիրված «ԱԴԱՄՈՎ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ, ԱՔՍՈՐ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանի գիտական ուսումնասիրության ենթարկել Արթուր Ադամովի դրամատուրգիական, տեսական,  գեղարվեստական ժառանգությունը՝ դիտարկելով այն 20-րդ դարի եվրոպական և համաշխարհային թատրոնի, ինչպես նաև ավանգարդ և հետավանգարդ դրամատուրգիայի զարգացման համատեքստում։

 

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

Արթուր Ադամովի ստեղծագործության տեսական և փիլիսոփայական մեկնաբանությունները

Արթուր Ադամովի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները՝ խնդիրներ, մոտեցումներ, առանձնահատկություններ

Արթուր Ադամովի ստեղծագործության համեմատական վերլուծությունը այլ դրամատուրգների և գրողների հետ

Արթուր Ադամովի պիեսների բեմադրությունների պատմությունը և բեմական մեկնաբանությունները տարբեր երկրներում

Արթուր Ադամովի դրամատուրգիայի գեղարվեստական, կառուցվածքային և ժանրային առանձնահատկությունները

Արթուր Ադամովի ստեղծագործության ձևավորումն ու արդիականությունը՝ ինքնության ճգնաժամի և աքսորի փորձառության առանցքում

Արթուր Ադամովի ստեղծագործությունը՝ հայ-ֆրանսիական թատերական մտածողության առանցքում

 

ԲԱՑ ԿԱՆՉ

Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրում ենք թատերագիտության, գրականագիտության, մշակութաբանության, թարգմանության, տեսության և հարակից ոլորտների հետազոտողներին ներկայացնելու զեկուցումների թեմաներ՝ վերոնշյալ կամ թեմային առնչվող այլ ուղղություններով։

Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ֆրանսերեն

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 10

Զեկուցման տևողությունը՝  15-20 րոպե

Թեզիսների սեղմ բովանդակությունը՝  150-200 բառ

 

Դիմումները խնդրում ենք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  ներկայացնելով զեկուցման վերնագիրը, սեղմագիրը, դիմողի կարճ կենսագրությունը

anushaslibekyan@gmail.com

 

Կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ և «Սաթէ-Աթղը» թատերական միություն

Գիտաժողովը կազմակերպվում է «Ադամովյան օրեր» միջոցառման շրջանակում /կազմակերպիչ՝ «Սաթէ-Աթղը» թատերական միություն/

 

Կազմկոմիտե՝ Աննա Ասատրյան /արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սաթէ Խաչատրան /բանասիրական գիտությունների թեկնածու/

Անուշ Ասլիբեկյան /արվեստագիտության թեկնածու, դոցենտ/

Copyright © 2011-2026; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready