Հուլիսի 24-ին, ժամը՝ 14.00-ին, Արվեստի ինստիտուտում գործող ՀՀԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի նիստում (հասցեն՝ Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի կրտսեր գիտաշխատող Շողակաթ Վարդանի Դևրիկյանի «Գրիգոր Լուսավորչի պատկերը հայկական և եվրոպական կերպարվեստում (9-20-րդ դարերի համատեքստում)» (ԺԷ.00.03 - «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն») թեմայով թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:
Գիտական ղեկավար` արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մանուկյան Սեյրանուշ Սոսի:
Պաշտոնական ընդդիմախոսներ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հակոբյան Հրավարդ Հրաչիայի և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ավետիսյան Քնարիկ Գառնիկի:
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետակա համալսարան: |