Արվեստի ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչի թափուր տեղի համար (աշխատաժամանակ՝ շաբաթական քառասուն ժամ)
Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 21-ի N 2298-Ն և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշումների դրույթների՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝
1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.
3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) ունի ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն․
4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներից առնվազն մեկում հանդիսացել է որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա/ դիմում,
բ/ լուսանկար,
գ/ ինքնակենսագրություն,
դ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
ե/ գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
զ/ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ,
է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ը/ հրապարակված աշխատանքների ցանկ,
թ/ անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
ժ/ բնութագիր վերջին աշխատավայրից:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, Արվեստի ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 58-55-59:
Արվեստի ինստիտուտ |