Լույս է տեսել «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 10-րդ պրակը, որը ներկայացնում է Արամ Քոչարյանի 1976 թ. աշխատասիրած անտիպ ձեռագիրը, վերնագրված` «Աշուղական սիրավեպեր», ինչպես նաև Հավելված` Շերամի երգերը և Ա. Քոչարյանի 1947 թ. գրված «Նոտագրման տեխնիկայի և պայմանական նշանների մասին» բացատրագիրը: |