Կիրակոսյան Մերի
Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014. - 190 էջ + 8 էջ նկ.:
Հեղինակն ընթերցողին է ներկայացնում XIX-XX դարերի հայ կերպարվեստի ռեալիստական ուղղության ականավոր ներկայացուցիչ Փանոս Թերլեմեզյանի (1865-1941) կյանքը և արվեստի համալիր ուսումնասիրությունը: Առաջին անգամ դիտարկվում են նկարչի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների լիակատար ժամանակագրությունը, արվեստագետի հասարակական, գրական գործունեության ամբողջական տարեգրությունը: Հերթականությամբ ուսումնասիրվում է Փ.Թերլեմեզյանի գեղարվեստական ժառանգությունը` որոշարկելով նկարչի դերը հայ կերպարվեստի պատմության մեջ, ուրվագծելով Թերլեմեզյան մշակութային գործչի դիմանկարը: Գիտական շրջանառության մեջ են դրվել նկարչի վրձնին պատկանող և հանրությանն անհայտ աշխատանքներ, չուսումնասիրված գործեր, ճշգրտվում են որոշ աշխատանքների թվարումը և գտնվելու վայրը:
Գիրքը նվիրվում է Փ.Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Հասցեագրվում է ինչպես մասնագետ-արվեստագետներին, դասախոսներին և ուսանողներին, այնպես էլ արվեստասեր հանրությանը: |