Աննա Արևշատյան
Անիի երաժշտական մշակույթը/ Գիտական խմբագիր` Սեն Արևշատյան: - Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, 204 էջ:
Ուսումնասիրությունն առաջին անգամ առանձին գրքով քննում է Բագրատունիների շրջանի Անիի թագավորության (IX-XI դդ.) երաժշտական մշակույթը, որը, ինչպես և այդ դարաշրջանի ճարտարապետությունը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը և կիրառական արվեստները, աչքի է ընկել գեղարվեստական բարձր մակարդակով, հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժանրերի ծաղկումով, երաժշտական և գեղարվեստական մտքի թռիչքով:
Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին, երաժշտական բուհերի ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայ արվեստի պատմությամբ, տեսությամբ և գեղագիտությամբ: |