| 
		 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը գիտական միակ հաստատությունն է, որտեղ կատարվող ուսումնասիրությունների կարևոր ուղղություններն են հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ և կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո և հեռուստատեսություն) պատմության և տեսության  հիմնախնդիրները: Ինստիտուտում աշխատանքներ են տարվում ազգային արվեստի դասականների ստեղծագործական, հուշագրային, նամակագրական ժառանգության ակադեմիական հրատարակության, ֆոլկլորային նմուշների հավաքման, դասակարգման, վերծանության, համակարգչային մշակման ուղղությամբ: Ինստիտուտում գործող Արվեստագիտության 016 մասնագիտական խորհուրդը մասնագիտական կադրերով է ապահովում հանրապետության արվեստագիտական միտքը: 
Արվեստի ինստիտուտը` հայ արվեստագիտության առաջատարն ու մեկը հայագիտության վաստակաշատ ու ճանաչված օջախներից, հայրենական գիտությունն ու մշակույթը հարստացրել է բազմաթիվ մնայուն ու արժեքավոր գործերով, որոնք պատիվ կբերեին ցանկացած գիտական հաստատությանը: Բազմաթիվ են հիմնարար ու կարևոր աշխատանքներն ու հետազոտությունները, մեծ և մնայուն գործերը: Քչերին է հայտնի, որ հայ մշակույթի խորհրդանիշներից մեկը դարձած Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման գիտական հիմնավորման հեղինակն է Ինստիտուտի ճարտարապետության բաժնի հիմնադիր-վարիչ Ալեքսանդր Սահինյանը, ում ղեկավարությամբ էլ կատարվեցին տաճարի վերականգնման աշխատանքները: Արվեստի ինստիտուտում է իրականացվել Ալեքսանդր Սպենդիարյանի և Կոմիտասի երկերի ժողովածուների ակադեմիական հրատարակությունը` շրջանառության մեջ դնելով հայ դասական երաժշտության ականավոր դեմքերի ստեղծագործական ժառանգությունը… 
  
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հիմնադրման և գործունեության մասին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ: 
  
ՀԽՍՀ ԳԱ Երաժշտության պատմության և տեսության սեկտորի ու ՀԽՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորի վարիչների, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի դիրեկտորների, դիրեկտորի տեղակալների, գիտական քարտուղարների և գիտական ստորաբաժանումների ղեկավարների ցուցակը: 
  
ՀԽՍՀ ԳԱ Երաժշտության պատմության և տեսության սեկտորի, ՀԽՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորի, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտնականների ցուցակը, ովքեր ընտրվել են ՀԽՍՀ ԳԱ և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ ու թղթակից անդամներ, արժանացել են ՀԽՍՀ և ՀՀ պետական մրցանակների, ՀԽՍՀ և ՀՀ պատվավոր կոչումների: 		
				 | 
		 | 
		
		
			  |  
			 
			
			
			
			 | 
			
			
			
							
				| Ընդհանուր տեղեկություններ  | 
				 
				 |  
				 |  
				 |  
								
				 | 
				 
				 |  
				 |  
				 |  
								
				 | 
				 
				 |  
				 |  
				 |  
							 
			 | 
			 | 
			 
			 
			 | 
			 
			
			  | 
			 
			 
		 |