|
|
Երիտասարդ արվեստաբանների խորհուրդ |
|
|
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում 2004 թվականի նոյեմբերին ստեղծվել է Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը (նախագահ՝ արվեստագիտության թեկնածու, Արթուր Ավագյան, փոխնախագահ՝ արվեստագիտության թեկնածու, Գալուստ Հովսեփյան, քարտուղար՝ Սառա Նալբանդյան):
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը ձևավորվել է ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների երիտասարդ գիտաշխատողներից, ասպիրանտներից, հայցորդներից:
Խորհրդի գործունեության նպատակն է հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ և կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո և հեռուստատեսություն) պատմության և տեսության հիմնախնդիրները, դրանց համապատասխան գիտական ուսումնասիրությունների իրականացումը, Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանների գիտական ակտիվության խթանումը: Խորհուրդը նպաստում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և հանրապետության այլ գիտակրթական, մշակութային օջախների երիտասարդ արվեստաբանների միջև անմիջական շփումներին, արդի արվեստագիտության առանձին ճյուղերի հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպում է քննարկումներ, անհրաժեշտության դեպքում անցկացնում է ընդհանուր ժողովներ, նիստեր: Համակարգում է Արվեստի ինստիտուտի գիտական տարբեր ստորաբաժանումների երիտասարդ արվեստաբանների գիտական ուսումնասիրությունների հրատարակումը: Կոորդինացնում է երիտասարդական գիտաժողովների կազմակերպման աշխատանքները, կազմում է խորհրդի խմբագրական-հրատարակչական գործունեության պլանները, աջակցում է տպագրության համար երաշխավորված աշխատանքների հրատարակմանը:
2010 թվականի մայիսին Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը վերակազմավորվեց. խորհրդի նախագահ ընտրվեց արվեստագիտության թեկնածու, Մերի Կիրակոսյանը, նախագահի տեղակալ` արվեստագիտության թեկնածու, Մարգարիտա Քամալյանը, քարտուղար՝ Լուսինե Նուրազյանը:
2015-ին, Երիտասարդ արվեստաբանների խորհրդի ղեկավար կազմում տեղի ունեցան փոփոխություններ՝ նախագահի տեղակալներ նշանակվեցին արվեստագիտության թեկնածուներ Մարտին Հարությունյանը և Լիլիթ Արտեմյանը:
Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը ձևավորվել է ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների երիտասարդ գիտաշխատողներից, ասպիրանտներից և հայցորդներից (այդ թվում հրավիրված անդամներ ՀՀ գիտակրթամշակութային այլ օջախներից):
2010 թվականին խորհրդի անդամների թիվը 13 էր, իսկ այսօր՝ 41-ը, որոնցից 15-ը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատողներ են, 20-ը՝ ասպիրանտներ, հայցորդներ, իսկ ՀՀ գիտակրթամշակութային այլ օջախներից հրավիրված անդամների թիվը ՝ 6 է:
Կիրակոսյան Մերի Արայի
ավագ գիտաշխատող
Հարությունյան Մարտին Վարդանի
ավագ գիտաշխատող
Արտեմյան Լիլիթ Ռոբերտի
ավագ գիտաշխատող
Քամալյան Մարգարիտա Արսենի
գիտքարտուղար, ավագ գիտաշխատող
Մկրտչյան Մանե Գառնիկի
ավագ գիտաշխատող
Ամիրաղյան Գայանե Աշոտի
ավագ գիտաշխատող
Շախկուլյան Տաթևիկ Ռաֆայելի
ավագ գիտաշխատող
Մանուկյան Հովհաննես Կոնստանտինի
գիտաշխատող
Հակոբյան Լիլիթ Վահրամի
գիտաշխատող
Մուրադյան Շուշանիկ Սեդրակի
գիտաշխատող
Ասլիբեկյան Անուշ Գագիկի
ավագ գիտաշխատող
Հակոբյան Անի Սարգսի
գիտաշխատող
Ամիրջանյան Լիլիթ Լիպարիտի
կրտսեր գիտաշխատող
Մարդոյան Լուսինե Աշոտի
կրտսեր գիտաշխատող
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի աջակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանների խորհուրդը (նախագահ՝ արվ. թեկն., Մ. Կիրակոսյան) գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնչորսերորդ նստաշրջանը:
Երկօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվեցին 25 զեկուցում, որոնցում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղեր. կերպարվեստագիտություն` 8 զեկուցում, երաժշտագիտություն` 12, ճարտարապետության պատմություն և տեսություն` 4 և կինոգիտություն` 1:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ արվեստաբաններ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Հայաստանի ազգային արխիվից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, նաև երկու մասնակից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից և մեկը՝ Լիբանանից: |
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասներկուերորդ նստաշրջանը (2017 թ. նոյեմբերի 22-ին և 23-ին)՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Երկօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցված 34 զեկուցումներում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղեր. կերպարվեստագիտություն` 13 զեկուցում, երաժշտագիտություն` 14, ճարտարապետության պատմություն և տեսություն` 5 և կինոգիտություն` 2:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ արվեստաբաններ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, նաև մեկ մասնակից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Նստաշրջանի նյութերի ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: |
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ երիտասարդ արվեստաբանների խորհուրդը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնմեկերորդ նստաշրջանը (2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը)՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Նիստերը գումարվեցին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը:
Եռօրյա նստաշրջանի հինգ նիստերի ընթացքում ընթերցվեցին 37 զեկուցում, որոնցում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղեր. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն, կինոգիտություն և թատերագիտություն:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, նաև մասնակիցներ՝ Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Նստաշրջանի նյութերի ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: |
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ` ՆՎԻՐՎԱԾ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում 2015թ. նոյեմբերի 10-11-ը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանների խորհուրդը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասներորդ նստաշրջանը` նվիրված հայ իրապաշտական գեղանկարչության ականավոր ներկայացուցիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ գիտակրթամշակութային այլ օջախների՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, «Բարձր ավեստ» կերպարվեստի կենտրոնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի-ասպիրանտները:
Նստաշրջանի նյութերի ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: |
|
|
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական IX նստաշրջան |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջանը: Հընթացս երեք նիստերի ընթերցվեցին 31 զեկուցում, որոնցում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղեր` կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, թատերագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ գիտակրթական այլ օջախների (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարան) երիտասարդ գիտնականները, ինչպես նաև մասնակիցներ արտերկրից` Ֆրանսիա, Ավստրիա և Իրանի Իսլամական Հանրապետություն: Նստաշրջանի նյութերի ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: |
|
|
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական VIII նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2013 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 8-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանին: Գիտական նստաշրջանի մյուս նիստերը գումարվեցին 2013 թվականի նոյեմբերի 15-ին, 16-ին ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը: Եռօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվեցին 40 զեկուցում, որոնցում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի պետական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Մ.Մաշտոցի անվան Մատենադարանից, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից: Մասնակցեցին նաև երիտասարդ արվեստաբաններ Ռուսաստանի Դաշնությունից (Նովոսիբիրսկի ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիա), Իրանի Իսլամական Հանրապետությունից: Ամիսներ անց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսավ նստաշրջանի նյութերի ժողովածուն: |
|
|
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական VII նստաշրջան՝ նվիրված Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը 2012թ. հոկտեմբերի 19-21-ը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը՝ նվիրված Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանին: Նիստերի աշխատանքներին մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ գիտակրթական այլ օջախների, այնպես էլ Մոսկվայի Ի. Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական քոլեջի, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի, Նովոսիբիրսկի ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիայի և Մյունխենի երաժշտության ու թատրոնի կոնսերվատորիայի երիտասարդ արվեստաբանները: Եռօրյա նստաշրջանի 5 նիստերի ընթացքում կարդացված 40 զեկուցումներում ներկայացվեցին արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը՝ կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Ամիսներ անց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսավ նստաշրջանի նյութերի ժողովածուն:
Նույն ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 12-ին, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տիգրան Չուխաճյանի կամերային ստեղծագործությունը» խորագրով համերգը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ գիտական աշխատանքով զբաղվող երիտասարդ երգիչների ու դաշնակահարների կատարմամբ ներկայացվեցին էջեր մեծ կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններից՝ մեներգեր ու դաշնամուրային պիեսներ: |
|
|
Վեցերորդ գիտական նստաշրջան |
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ արվեստաբանների խորհուրդը 2011-ի նոյեմբերի 26‑27-ը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջանը` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյակին:
Բեռնել |
|
|
Հինգերորդ գիտական նստաշրջան |
2010 թվականի դեկտեմբերի 2-3-ը կազմակերպվեց Երիտասարդ արվեստաբանների հինգերորդ նստաշրջանը՝ նվիրված Վ. Սուրենյանցի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Գիտական նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին 28 երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից, Մ. Մաշտոցի անվան մատենադարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: |
|
|
Չորրորդ գիտական նստաշրջան |
2009-ի դեկտեմբերի 22-ին գումարվեց Երիտասարդ արվեստաբանների չորրորդ նստաշրջանը, որը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 140-ամյա հոբելյանին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի երիտասարդ արվեստաբաններ, այնպես էլ Երևանում սովորող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ-ասպիրանտներ: Լսվեցին 28 զեկուցում: |
|
|
Առաջին, երկրորդ և երրորդ գիտական նստաշրջաններ |
2005 թվականի նոյեմբերի 16-17-ը ինստիտուտի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և գիտակրթական, մշակութային այլ օջախների երիտասարդ գիտնականների մասնակցությամբ գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների առաջին գիտական նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի 10-ամյա հոբելյանին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին 38 երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտական բաժնից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից:
2007 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Երիտասարդ հայ արվեստաբանների երկրորդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցեցին 13 երիտասարդ գիտնականներ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Սորբոնի համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից:
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջանը իր աշխատանքները գումարեց 2008-ի դեկտեմբերի 16-17-ին: Այն նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային պատկերասրահի երիտասարդ արվեստաբանները, որոնց թիվը կազմում էր 23: |
|
|
|