Զարգացման բազմադարյան ուղի անցած և գեղարվեստական խոշոր արժեքներ ստեղծած հայկական արվեստը խոր և հարատև հետաքրքրություն է առաջացրել և դեռ շարունակում է առաջացնել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հայ արվեստի բազում երևույթներ` միջնադարյան ճարտարապետությունը, մանրանկարչությունը, հոգևոր երաժշտությունը լայն ճանաչում են գտել, իրենց ուրույն տեղը գրավել համաշխարհային արվեստի գանձարանում:
Նոր ժամանակաշրջանի դասական արվեստը նույնպես նշանավորվել է մեծանուն նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների, թատրոնի և կինոյի գործիչների բարձրարժեք ստեղծագործությամբ ներկայացված աչքի ընկնող ձեռքբերումներով:
Վերոնշյալն անհրաժեշտ ու հրատապ է դարձնում ամբողջացնել հայ արվեստի պատմագեղարվեստական զարգացման պատկերը, բացահայտել այդ գործընթացն իր միասնության և բազմակերպության մեջ:
Ուսումնասիրությունը կդառնա հայկական գեղարվեստական մշակույթի, այն է` ազգային արվեստի բոլոր բնագավառների համընդհանուր, զուգադիր պատմության անդրանիկ փորձը: Դրա գլխավոր նպատակներից է հայկական արվեստին ազգային շեշտված դիմագծեր հաղորդող, նրա ինքնությունը հաստատող գաղափարական բովանդակության, ինչպես նաև զուտ գեղարվեստական` պատկերագրական և ձևաոճական բնորոշ հատկանիշների բացահայտումն ու բնութագրումը: Իսկ այդ հիմնախնդիրը հնարավորինս կարելի է լուծել միայն հայկական արվեստի տարբեր ճյուղերի միասնական, համադրական-համեմատական քննության ու վերլուծության միջոցով: Խնդրի գիտականորեն հիմնավորված լուսաբանմանը կնպաստի նաև այն, որ հայկական գեղարվեստական մշակույթը դիտվելու է ոչ թե մեկուսի, ոչ իբրև ինքն իր մեջ պարփակված, լոկալ երևույթ, այլ հարակից ժողովուրդների և առհասարակ` համաշխարհային գեղարվեստական մշակույթի պատմական զարգացման համատեքստում: |
|
|
|
Հայ գեղարվեստական մշակույթի պատմական զարգացման համալիր ուսումնասիրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|