Հարավային ֆեդերալ համալսարանը (Դոնի Ռոստով), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա) 2021թ. նոյեմբերի 23-25-ը Դոնի Ռոստովում կազմակերպեցին «Архитектура и искусство: от теории к практике» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը: Կոնֆերանսի կազմկոմիտեի կազմում ընդգրկվել էին Արարատ Աղասյանն ու Աննա Ասատրյանը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին 150 վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Ռուսաստանից, Հայաստանից, Գերմանիայից, Գվինեիայից, Չինաստանից, Սիրիայից, Լատվիայից և Ուզբեկստանից: Մասնակիցներին ողջունեց Աննա Ասատրյանը և լիագումար նիստում ներկայացրեց «Неизвестная страница айвазовскиоведения: статья “Иван Константинович Айвазовский” Василия Корганова» զեկուցումը, իսկ Կոնֆերանսի «История и теория архитектуры и искусства» մասնաճյուղում արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը ներկայացրեց «Армянские деятели науки, искусства и литературы глазами художника Фараона Мирзояна» զեկուցումը:
Կոնֆերանսի շրջանակներում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Կլոր սեղան՝ «Искусство центров армянской диаспоры: проблемы изучения и сохранения» խորագրով, որի կազմկոմիտեում ընդգրկվել էին Արարատ Աղասյանն ու Աննա Ասատրյանը: Արարատ Աղասյանը, որը նաև Կլոր սեղանի համանախագահն էր, ողջունեց Կլոր սեղանի մասնակիցներին: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին մասնագետներ Մոսկվայից, Դոնի Ռոստովից ու Երևանից: Կլոր սեղանի ութ զեկուցումներից չորս ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակիցները` Աննա Ասատրյանը, Անահիտ Չթյանը, Անահիտ Բեքարյանը և Լիլիթ Հակոբյանը: Տարեվերջին հրատարակվեց կոնֆերանսի զեկուցումների ժողովածուն:
|
|
|
|
|
|
|
|
Կլոր սեղան «Искусство центров армянской диаспоры: проблемы изучения и сохранения» |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|