Երաժշտագիտության բնագավառում.
- Հայ երաժշտության ամբողջական պատմության շարադրումը` ակադեմիական բազմահատոր հրատարակությամբ:
- Միջնադարյան հայ երաժշտության ամբողջական (լիակատար) պատմության ստեղծում:
- Հայ երաժշտական միջնադարագիտությանը վերաբերող` դեռևս չուսումնասիրված երաժշտածիսական երգչական միջնադարյան ժողովածուների և հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին առնչվող պատմական ու տեսագեղագիտական մտքի հուշարձանների ուսումնասիրություն:
- խազերի վերծանմանն ուղղված աշխատանքների իրականացում:
- 20-րդ դարի հայ երաժշտության ամբողջական (լիակատար) պատմության ստեղծում:
- Հայ անվանի երաժիշտներին (կոմպոզիտորներին, կատարողներին), երաժշտական առաջատար կոլեկտիվներին (այդ թվում` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին) և ազգային երաժշտության բացառիկ կոթողներին նվիրված մենագրությունների շարքի ստեղծում:
- Համեմատական երաժշտագիտության զարգացում:
- Երաժշտական արևելագիտության զարգացում:
Ճարտարապետության տեսության և պատմության բնագավառում.
- Վերջնական հանգրվանին հասցնել «Հայկական ճարտարապետության պատմություն» վեցհատորյակը, որը հանդիսանալու է հայ ճարտարապետական արվեստի բազմադարյա պատմությունը համակողմանի և կատարելապես ներկայացնելու առաջին փորձը: Հրատարակել արդեն պատրաստ 5-րդ հատորը, հրատարակության պատրաստել 4-րդ հատորի առաջին և երկրորդ գրքերը (9-14-րդ դդ. ճարտարապետությանը նվիրված) և վերջին` 6-րդ հատորը (վերաբերում է 19-21դդ. սկզբի հայկական ճարտարապետությանը):
- Համակողմանի, օբյեկտիվ, պատմական, հնագիտական, ճարտարապետական տվյալների օգտագործումով և վերլուծությամբ ողջ քրիստոնեական ճարտարապետության զարգացման պատմության մեջ միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության տեղի և դերի բնորոշումը:
- Հայ-պարսկական (աքեմենյան, սասանյան ժամանակաշրջանների, ուշ միջնադարի), հայ-վրացական, հայ-եվրոպական ճարտարապետական առնչությունների ուսումնասիրում:
- Քաղկեդոնիկ հայերի ճարտարապետական ժառանգության, աշխարհիկ ու պաշտամունքային ճարտարապետության փոխադարձ կապի, Հայաստանում մշակված եկեղեցական շենքերի հորինվածքների ծագումնաբանության, արվեստների սինթեզի խնդրի, հայկական վաղքրիստոնեական և Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետության կապի հիմնահարցի ուսումնասիրությունը:
- Հայաստանի երրորդ հանրապետության գոյության առաջին երեք տասնամյակների (1991-2020) քաղաքաշինության, բնակելի, հասարակական և եկեղեցական շենքերի ճարտարապետության ուսումնասիրություն, այդ բնագավառներում նվաճումների, ինչպես նաև թերությունների բացահայտում:
Թատերագիտության բնագավառում.
- Դրամայի ծագումը Հայաստանում:
- Հայ հին և միջնադարյան թատրոնի պատմության ամբողջացում` ներառյալ հոգևոր դրամայի դրսևորումները և ժողովրդական խաղերը:
- Հայ նոր թատրոնի ուսումնասիրության շարունակում` խորհրդային շրջանի մեկնության վերանայում:
- Հայ ռեժիսուրայի պատմություն (19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի վերջ):
- Հայ թատրոնի անվանի գործիչներին (դերասաններին, ռեժիսորներին) նվիրված մենագրությունների շարքի ստեղծում:
- Հայկական բալետի ուսումնասիրություն:
- Արդի բեմական արվեստի փոխակերպումները:
- Արդի թատերական պրոցեսների քննություն էսթետիկական և հասարակագիտական տեսակետից:
- «Հեռուստասերիալ» կոչվող երևույթի թատերագիտական քննություն:
- Տեսության հարցերի մշակում, որը կարող է դառնալ դասագիրք բարձրագույն կրթության և մագիստրատուրայի համար:
- Թատրոնի պատմության հասարակագիտական տեսության մշակում:
- Բեմական խոսքի արվեստը (տեսական և գործնական բնույթի):
Կերպարվեստագիտության բնագավառում.
- Հայ կերպարվեստի ամբողջական պատմության շարադրումը` ակադեմիական բազմահատոր հրատարակությամբ:
- Հայ կերպարվեստի առանձին տեսակների լիակատար պատմության ստեղծում` մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության պատմություն, մոնումենտալ և հաստոցային քանդակագործության պատմություն, դեկորատիվ-կիրառական արվեստի պատմություն, գրքարվեստի պատմություն, բեմանկարչության և ազդագրի պատմություն, դիզայնի պատմություն:
- Հայ միջնադարյան արվեստի ֆիգուրատիվ սյուժեների և կերպարների պատկերագրություն և պատկերաբանություն (IV-XVIIդդ.),. գլխավոր և երկրորդական սյուժեներ ու կերպարներ. սուրբ-գրական, պարականոն և հայրաբանական-մեկնողական աղբյուրները` յուրաքանչյուր սյուժեի տարբերակները, դրանց զարգացումը և ճյուղավորումը մանրանկարչության, որմնանկարչության մեջ և քանդակում, յուրաքանչյուր սյուժեի անմիջական զուգահեռները տարբեր երկրներում` սկսած վաղ քրիստոնեական արվեստից, մատենագիտության և սյուժեների ցանկ:
- Հայ միջնադարյան զարդամոտիվների պատկերաբանություն` կենդանական մոտիվներ. սուրբ-գրական և մեկնողական աղբյուրները, այդ մոտիվների իմաստային ու ֆորմալ փոխակերպումները մանրանկարչության մեջ, քանդակում և կիրառական արվեստում, բուսական մոտիվներ. այդ մոտիվների իմաստային ու ֆորմալ փոխակերպումները մանրանկարչության մեջ, քանդակում և կիրառական արվեստում, ճարտարապետական և երկրաչափական մոտիվներ. դրանց սուրբ-գրական և մեկնողական աղբյուրները, իմաստային և ֆորմալ փոխակերպումները մանրանկարչության մեջ, քանդակում և կիրառական արվեստում:
- Հայ անվանի արվեստագետներին (նկարիչներին, քանդակագործներին, գրաֆիկներին) և ազգային արվեստի բացառիկ կոթողներին նվիրված մենագրությունների շարքի ստեղծում:
- Հայ գեղարվեստական կյանքի պատմություն (XIX-XXդդ.):
Կինոգիտության բնագավառում.
- Հայկական կինոյի ամբողջական պատմության շարադրումըª ակադեմիական բազմահատոր հրատարակությամբ:
- Հայկական կինոյի անվանի գործիչներին նվիրված մենագրությունների շարքի ստեղծում:
Սփյուռքագիտության բնագավառում.
- 20-րդ դարի սփյուռքահայ արվեստի ամբողջական (լիակատար) պատմության շարադրումը ակադեմիական բազմահատոր հրատարակությամբ :
- Սփյուռքահայ թատրոնի գիտականորեն իմաստավորված և ամբողջականացված լիակատար պատմության շարադրում:
- Սփյուռքահայ կերպարվեստի գիտականորեն իմաստավորված և ամբողջականացված լիակատար պատմության շարադրում:
- Սփյուռքահայ երաժշտության գիտականորեն իմաստավորված և ամբողջականացված լիակատար պատմության շարադրում:
- Սփյուռքահայ կինոյի գիտականորեն իմաստավորված և ամբողջականացված լիակատար պատմության շարադրում:
- Հայկական գաղթօջախների ճարտարապետության ուսումնասիրություն:
- Սփյուռքահայ արվեստի անվանի գործիչներին ու առանձին գաղթօջախներին նվիրված մենագրությունների մատենաշարերի ստեղծում` Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության, Ակնարկներ սփյուռքահայ երաժշտության պատմության, Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության ևն:
- Սփյուռքահայ արվեստագետների ժառանգության` նամականու, հոդվածների, հուշերի և խոհագրությունների հրատարակում:
|
|
|
|
|
|
|
|
Հայկական արվեստի առանձին ճյուղերի ամբողջական (լիակատար) պատմության ստեղծումը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|