Վերոհիշյալ գործընթացը պետք է կատարվի հետևյալ երեք ուղղություններով`
1. Հայ երաժշտության դասականների հոգևոր ժառանգության ակադեմիական հրատարակություն:
Հարկավոր է ձեռնարկել հայ երաժշտական թատրոնի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակում, որը կընդգրկի նրա օպերաների կլավիրները, պարտիտուրները, թատերատետրերը, մյուս գործերը:
2. Հայ արվեստի երախտավորների` նկարիչների, կոմպոզիտորների, դերասանների, ռեժիսորների նամականու, հոդվածների, հուշերի և խոհագրությունների հրատարակումը:
3. Հայ դասականների գիտական կենսագրության շարադրում. ավարտին հասցնել Կոմիտասի գիտական կենսագրությունը, մանավանդ, որ ավարտին է մոտենում հանճարեղ երգահանի և բանահավաքի կյանքի և ստեղծագործության մանրամասն տարեգրությունը: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայ արվեստի դասականների հոգևոր ժառանգության ակադեմիական հրատարակումը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|