Արվեստը, լինելով հասարակական երևույթ, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ, ինքնին պայմանավորված է հասարակական միջավայրով և հասարակական ձգտումների բնույթով: Արդի հայ գեղարվեստական կյանքի սոցիոլոգիական քննությունը, ինչը ցարդ չի կատարվել, գործնականորեն անհրաժեշտ է: Դարավերջի քաղաքական և սոցիալ-տնտեսական հեղաշրջումն, ի թիվս այլ բազում հասարակական հաստատությունների, հարցականների առջև է դրել նաև արվեստը: Հարկ է պատասխան գտնել ոչ միայն մասնագիտական, այլև` հասարակական հետաքրքրություն ներկայացնող մի ամբողջ շարք հարցերի:
Խնդիրն արվեստի, որպես հասարակական հաստատության, վիճակի քննությունն է առկա քաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում: Դա ոչ միայն տեսական կամ ճանաչողական նշանակություն ունի, այլև հնարավորություն կտա, թերևս, կանխատեսել, գուցեև ծրագրել գեղարվեստական համակարգի հեռանկարները:
Անհրաժեշտ է քննել արդի հայ գեղարվեստական կյանքը, պարզել արվեստի դերը, նշանակությունը, տեղը և հեռանկարը մեր կյանքում: Ո՞րն է այսօր արվեստի խնդիրը և ո՞րն է լինելու վաղը: Հասարակությունն ի՞նչ է ակնկալում արվեստից, որքանո՞վ է կապում իր կյանքի հետ և որքանո՞վ է փնտրում այլ կյանք` արվեստի իրականություն: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայ գեղարվեստական կյանքում ժամանակակից գործընթացների սոցիոլոգիական հետազոտություն |
|
|
|
|
|
|
|
|