ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի գիտաշխատող, երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Ռոբերտի Արտեմյանի «20-րդ դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաներով գրված հայկական դաշնամուրային երաժշտության կատարողական խնդիրները» աշխատությունը:
|