Խոր կսկիծով հայտնում ենք, որ 2023 թվականի փետրվարի 7-ի ուշ երեկոյան ի Տեր հանգավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, արվեստագիտության թեկնածու, մեր թանկագին Զավեն Պետրոսի Թագակչյանը: Մեծագույն ու անդառնալի կորուստ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և հայ երաժշտագիտության համար...
Յիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի...
Զավեն Թագակչյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 9-ին, ժամը 18:00-20:00, Երևանի Մալաթիայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին:
Զավեն Թագակչյանի ստեղծագործական կյանքին և գործունեությանը կարող եք ծանոթանալ Աննա Ասատրյանի ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ. ԶԱՎԵՆ ԹԱԳԱԿՉՅԱՆ հոդվածում (Արվեստագիտական հանդես, 2019, № 1, էջ 222-227):
Զավեն Թագակչյանի` «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» վերջին մենագրության (Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2022, 338 էջ) գրախոսությունը կարդալ այստեղ: |