Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 09.10.2024
International Komitas Conference 2024: The Legacy of Komitas from Historical and Contemporary Research Perspectives

Հոկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայացավ է International Komitas Conference 2024: The Legacy of Komitas from Historical and Contemporary Research Perspectives («Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից») միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում։

Գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան՝

Պրոֆ. Յոհաննես Մայսլը՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի միջազգային կապերի հարցով պրոռեկտորը,

Ն. Գ. Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը,

Մարկո Կյոլբլը՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի Ֆոլկլորագիտության և էթնոերաժշտագիտության բաժնի ղեկավարը,

Նիկոլայ Կոստանդյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը,

Տաթևիկ Շախկուլյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավարը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի ողջույնի խոսքը։

Վիեննայի Երաժշտության և կատարողական Արվեստի համալսարանում անցկացվելիք գիտաժողովը մի հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից ժամանած երաժշտագետների, ովքեր զեկուցումներով հանդես եկան Կոմիտասի կյանքի ու գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ:

Գիտաժողովի փակումը նշանավորվեց Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի համերգով։

«Յոզեֆ Հայդն» լեցուն սրահի բուռն ծափողջյուններով ուղեկցված համերգի ծրագրում հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններն էին՝ դասական և ժամանակակից մշակումներով:

 

Գիտաժողովը իրականացվել է Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատվավոր հովանու ներքո։

Գիտաժողովի ծրագիրը և թեզիսները

 

Պատկերասրահ

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready