2011-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համատեղ ջանքերով մեկնարկում է «Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում լույս է տեսել մատենաշարի անդրանիկ հատորը (Աննա Ասատրյան, Լիբանանահայ թատրոն), որը նվիրված է լիբանանահայ արվեստին, մասնավորաբար` լիբանանահայ թատրոնին: Հեղինակն ընթերցողի հետ թերթում է լիբանանահայ թատրոնի պատմության էջերը` հանգամանորեն ներկայացնելով հատկապես «Գասպար Իփեկյան» և «Վահրամ Փափազյան» թատերախմբերի գործունեությունը:
Հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |