Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Հայ արվեստի հարցեր» մատենաշարի չորրորդ հատորը: Հատորում զետեղված հոդվածներում լուսաբանված են ազգային ճարտարապետության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի կարևոր հարցերը, պատմական ու տեսական երաժշտագիտության խնդիրները: Հոդվածներից շատերը Արվեստի ինստիտուտի առաջին տնօրեն, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի (1909-1994) ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երկօրյա (21-22 հոկտեմբերի, 2010) գիտաժողովում կարդացված զեկուցումներն են:
Հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |