Լույս է տեսել «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի յոթերորդ` Հայ վիպական երգեր պրակը: Ժողովածուն կազմել է Արամ Քոչարյանը ներառելով հայ վիպական երաժշտա-բանաստեղծական արվեստի երբեմնի հսկա պաշարից մեզ հասած փշրանքներ, որոնք խնամքով հավաքել, գրառել ու դասակարգել է, անվանելով «Էջեր հայկական վիպական երգաստեղծությունից»:
Գիրքը բաղկացած է վեց բաժնից և նախատեսված է երաժշտագետների, հայագետների, երաժշտությամբ հետաքրքրվողների համար: |