Լույս է տեսել Աննա Արևշատյանի «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» աշխատությունը, որը նվիրված է հայ միջնադարյան հոգևոր մասնագիտացված երգարվեստում մշակված Ութձայն համակարգի հետ կապված երաժշտատեսական ուսմունքի ձևավորման, զարգացման և առանձնահատկությունների քննությանն ու լուսաբանմանը:
Գիրքը հասցեագրվում է երաժշտագետներին, հայ միջնադարյան գեղագիտության մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայ մշակույթով և արվեստի տեսությամբ: |