Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանի նյութերի ժողովածուն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 15-17-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ գիտաժողովների տանը գումարեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանը` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանին:
Ժողովածուն պարունակում է նստաշրջանի աշխատանքներին մասնակցած երիտասարդ արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին:
Բեռնել |