ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում իր նիստերը գումարեց երիտասարդ հայ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջանը:
Ժողովածուն պարունակում է նստաշրջանի աշխատանքներին մասնակցած երիտասարդ արվեստաբանների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստաբաններին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |