Գիրքը նվիրված է 1920-30-ական թվականների հայկական ճարտարապետության ականավոր գործիչ Նիկողայոս Բունիաթյանի կյանքին ու ստեղծագործությանը:
Բունիաթյանը գործող ճարտարապետ էր: Մեծ է նրա ներդրումը նաև ռուսական Հյուսիսի և հայկական միջնադարի հուշարձանների ուսումնասիրություններում: Նա դասավանդել է ճարտարապետական նախագծում Մոսկվայի ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում, այնուհետև Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետաշինարարական բաժանմունքում: Գլխավորել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրայի ինստիտուտը: XX դարի Հայաստանի ճարտարապետության կազմավորման ակունքներում Բունիաթյանը առաջատարներից էր:
Գիրքը վերահրատարակվում է լրամշակումներով: |