Սույն թվականի նոյեմբերի 29-ին ժամը 11.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24) տեղի կունենա «Կոմիտաս – 150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը:
Երկօրյա գիտական նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության առաջատար մասնագետները, ինչպես երաժշտագետներ, այնպես էլ գրականագետներ, արվեստաբանության և ճարտարապետագիտության ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ավարտին՝ նոյեմբերի 30-ին, տեղի կունենա Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:
Գիտական նստաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հոբելյանական համերգով, մասնակցությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ղեկավարությամբ ՀՀ ազգային հերոս, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի:
Գիտական նստաշրջանը կազմակերպվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ |