Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
No photo 01.12.2021
Կլոր սեղան՝ «Искусство центров армянской диаспоры: проблемы изучения и сохранения»

Հարավային ֆեդերալ համալսարանը (Դոնի Ռոստով), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ճարտարապետության և շինարարական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի Ճարտարապետության և քաղաքաշինության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա) համատեղ 2021թ. նոյեմբերի 23-25-ը Դոնի Ռոստովում կազմակերպեցին «Архитектура и искусство: от теории к практике» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը: Կոնֆերանսի կազմկոմիտեի կազմում ընդգրկվել էին Արարատ Աղասյանն ու Աննա Ասատրյանը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին 150 վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ ինչպես Ռուսաստանի Դաշնության գիտական կարևոր կենտրոններից՝ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Դոնի Ռոստովից, Վոլգոգրադից, Տոմսկից, Նովոսիբիրսկից, Եկատերինբուրգից, Կրասնոյարսկից, այնպես էլ Հայաստանից, Գերմանիայից, Գվինեյայից, Չինաստանից, Սիրիայից, Լատվիայից, Ուզբեկստանից:

Մասնակիցներին ողջունեց Աննա Ասատրյանը: Նա Կոնֆերանսի լիագումար նիստում ներկայացրեց «Неизвестная страница айвазовсковедения: статья “Иван Константинович Айвазовский” Василия Корганова», որտեղ բացահայտեց երաժշտագետ, երաժշտական-հասարակական գործիչ Բարսեղ Ղորղանյանի՝ Այվազովսկու մահից մի քանի օր անց, Թիֆլիսի «Кавказский вестник» հանդեսի 1900 թվականի մայիսյան համարում, տպագրված “Иван Константинович Айвазовский” հոդվածի դերն ու նշանակությունն արվեստաբանության և երաժշտագիտության մեջ:

Կոնֆերանսի «История и теория архитектуры и искусства» մասնաճյուղում Մարգարիտա Քամալյանը ներկայացրեց «Армянские деятели науки, искусства и литературы глазами художника Фараона Мирзояна» զեկուցումը, որտեղ անդրադարձավ բանաստեղծ Համո Սահյանի (2005), նկարիչ Զաքար Խաչատրյանի (2012) և երաժշտագետ Աննա Ասատրյանի (2021) դիմանկարներին:

Կոնֆերանսի շրջանակներում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Կլոր սեղան՝ «Искусство центров армянской диаспоры: проблемы изучения и сохранения» խորագրով, որի կազմկոմիտեում ընդգրկվել էին Արարատ Աղասյանն ու Աննա Ասատրյանը: Արարատ Աղասյանը, որը նաև Կլոր սեղանի համանախագահն էր, ողջունեց Կլոր սեղանի մասնակիցներին: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին մասնագետներ Մոսկվայից, Դոնի Ռոստովից ու Երևանից: Կլոր սեղանի ութ զեկուցումներից չորս ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակիցները:

Աննա Ասատրյանը «Ново-нахичеванская страница концертной деятельности Христофора Кара-Мурзы» զեկուցման մեջ առաջին անգամ անդրադարձավ հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ ու երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի նոր-նախիջևանյան համերգներին, որոնք մեծ հաջողությամբ տեղի ունեցան 1894-ի նոյեմբերի 5-ին ու 11-ին:

Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատողներ, արվեստագիտության թեկնածու Անահիտ Չթյանը ներկայացրեց «Армянский язык в театральной системе диаспоры», բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանը՝ «Спектакль “Джорджтаунские мальчики”», իսկ երաժշտության բաժնի գիտաշխատող Լիլիթ Հակոբյանը՝ «Оперное творчество Никола Галандеряна» զեկուցումները:

Ամփոփելով Կլոր սեղանի աշխատանքի արդյունքները, որոշվեց այն դարձնել շարունակական:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready