2021թ. դեկտեմբերի 14-16-ը Երևանում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը կազմակերպեցին զեկուցումների թեմատիկայի ընդգրկմամբ ու մասնակիցների աշխարհագրությամբ աննախադեպ, հայ ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) կյանքի, ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեության ուսումնասիրության, նրա թողած ժառանգության արժևորման հարցերին նվիրված «Ալեքսանդր Սպենդիարյան - 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան: Նստաշրջանի արդյունքները դարձան կարևոր ներդրում միջազգային սպենդիարյանագիտության մեջ:
ԾՐԱԳԻՐ |