Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 13.05.2022
«Русское искусство» ամսագրի՝ «Россия - Армения. Диалог на языке искусства» համարի շնորհանդեսը
  • 2021թ. աշնանը Արվեստի ինստիտուտի և Մոսկվայում գործող Պավել Միխայլովիչ Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ Մոսկվայում հրատարակվեց “Русское искусство” հանդեսի բացառիկ՝ “Россия-Армения” համարը` նվիրված հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին: Ինստիտուտում Արարատ Աղասյանի ղեկավարությամբ ստեղծվեց մասնագիտական աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավվեցին ինստիտուտի առաջատար կերպարվեստագետները՝ կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանը, կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատողներ, արվեստագիտության թեկնածուներ Ալիս Ներսիսյանը, Արթուր Ավագյանը և դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը, ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը և Աննա Ասատրյանը: Մեր մասնագետները, որոնց մեծ մասը ժամանակին իրենց արվեստաբանական կրթությունն ստացել են Մոսկվայի և Լենինգրադի նշանավոր կրթօջախներում, սեղանին դրեցին արժեքավոր հետազոտություններ, որոնք զարմացրեցին մեր ռուս գործընկերներին:
  • ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Պ.Մ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամը (Մոսկվա) Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ 2022թ. մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպեցին «Ռուսաստան-Հայաստան. երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ “Русское искусство” հանդեսի 2021թ. 3-րդ՝ “Россия – Армения. Диалог на языке искусства” բացառիկ համարի շնորհանդեսը: Բարեկամական երեկոյի ավարտին համագործակցության պայմանագիր կնքվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մ.Պ.Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև:
Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready