Համաձայն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի 2021թ. հուլիսի 27-ի N 16 կարգադրության և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աշխատողների ատեստավորման ներքին կանոնակարգի 2021թ. սեպտեմբերի 7-9-ը անց է կացվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աշխատողների հերթական որակավորումը: Որակավորել է 57 գիտական աշխատող, որոնցից պաշտոնի բարձրացում ստացել է 4 հոգի (մեկը՝ առաջատար գիտաշխատող, մեկը՝ ավագ գիտաշխատող, երկուսը՝ գիտաշխատող), մյուսների պաշտոնները մնացել են անփոփոխ: Այսպիսով՝ ունենք՝
Գլխավոր գիտաշխատող՝ 6 (այդ թվում՝ 5-ը բաժինների վարիչներ)
Առաջատար գիտաշխատող՝ 8
Ավագ գիտաշխատող՝ 29
Գիտաշխատող՝ 11
Կրտսեր գիտաշխատող՝ 3 |