19.08.2022 Պրոֆեսոր Աննա Ասատրյանը` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի չորրորդ տնօրեն
Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: