2022թ․ օգոստոսի 22-25-ը Աթենքի ազգային համալսարանի փիլիսոոփայության ֆակուլտետում տեղի ունեցավ Միջազգային երաժշտագիտական ընկերության (IMS, www.musicology.org) 21-րդ համաժողովը, որը կազմկերպվել էր Հելլենական երաժշտագիտական ընկերության հետ համագործակցությամբ։ Համաշխարհային երաժշտության մասշտաբներով կարևորագույն դեր ունեցող այս իրադարձությունն անց է կացվում հինգ տարին մեկ անգամ, տարբեր երկրներում՝ ընդգրկելով երաժշտագիտության բոլոր ուղղությունները։
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը այս անգամ մասնակցեց Կոմիտասի «Բեռլինյան Պատարագին» նվիրված «Հայկական եկեղեցական եղանակներ․ արևելյանի և արևմտյանի «սահմանաբացում»» վերնագրով զեկուցումով` «Հոգևոր երաժշտությունը սահմանից այն կողմ» նիստի ընթացքում։
Այնուհետև Տաթևիկ Շախկուլյանը նախագահեց «Երգերի հետազոտություն» վերնագրված նիստը, որին մասնակցում էին Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ներկայացուցիչներ և Բելգրադի համալսարանի պրոֆեսոր։ |