ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով 2023թ. փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում, Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղերավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կատարած աշխատանքները:
Քննարկվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերիլայն շրջանակ:
Որոշվեց նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:
Հանդիպման վերջում Սերգեյ Կոպիրկինին նվիրվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանիդի նկարչության ուսումնասիրությանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիոտւտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի "Армения в судьбе Джорджа Байрона" (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013):
Ավելի մանրամասն կարդալ այստեղ
Ինչպես նաև հետևյալ լրատվականներում`
armenpress.am, panorama.am, news.am, 168.am, lurer.com, www.tert.am,
www.mediahub.am, hraparak.am, echo.am, slaq.am:
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ |