Փարիզում հրատարակվող "Les scientifiques français" պարբերականում (հրատարակվում է 2020-ից) օրերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Սենի Արևշատյանի «Երուսաղեմի տեսիլը հայ շարականերգության մեջ» զեկուցման տեքստը, որը մեր գործընկերը ներկայացրել է 2022 թ. դեկտեմբերի 18-19 Փարիզում տեղի ունեցած XV Համաշխարհային գիտական կոնգրեսում (CSM):
Կոնգրեսը, որը գլխավորում էր միջազգային համալսարանի բարձրագույն ակադեմիական խորհրդի (Inter-University Higher Academic Council, INHAC, Paris, France) նախագահ` պրոֆ. Մահաթմա Սանթհի Ջայասեկերան, անց էր կացվում «Արարատ» միջազգային ակադեմիայի հետ համատեղ (նախագահ` պրոֆ. Հակոբ Կրկյաշարյան): Սույն համաժողովը, որն իրականացվեց առցանց ձևաչափով, միավորում է բոլոր մայրացամաքների հումանիտար, ճշգրիտ և բնական բնագավառների գիտնականներին՝ առաջնորդվելով «Գիտությունը խաղաղության համար» բնաբանով:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում հետագա հաջողություններ... |