Arm Rus
Որոնում


Logo Title image
Հասցե` Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պ., 24գ
Հեռախոս`
(+374 10) 583702
Իրադարձություններ
Back
Event image 07.11.2023
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդական թևի հերթական նվաճումը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Ռոբերտի Պողոսյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրավերով ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 1-4-ը Մոսկվայում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում կայացած «Континент науки» Եվրասիայի երկրների երիտասարդ գիտնականների միջազգային ակադեմիական ֆորումի աշխատանքներին և ներկայացրել «Художественные особенности религиозных сюжетов в декоративном оформлении урартских бронзовых шлемов» («Ծիսական սյուժեների գեղարվեստական առանձնահատկությունները ուրարտական բրոնզյա սաղավարտների հարդարանքում») թեմայով զեկուցումը։

Գայանեն գրավել է 2-րդ տեղը` կիսելով այն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանի հետ։

Շնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Copyright © 2011-2024; The Institute of Arts. All rights reserved.
ipv6 ready