ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Ռոբերտի Պողոսյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրավերով ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 1-4-ը Մոսկվայում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում կայացած «Континент науки» Եվրասիայի երկրների երիտասարդ գիտնականների միջազգային ակադեմիական ֆորումի աշխատանքներին և ներկայացրել «Художественные особенности религиозных сюжетов в декоративном оформлении урартских бронзовых шлемов» («Ծիսական սյուժեների գեղարվեստական առանձնահատկությունները ուրարտական բրոնզյա սաղավարտների հարդարանքում») թեմայով զեկուցումը։
Գայանեն գրավել է 2-րդ տեղը` կիսելով այն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանի հետ։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականներին և մաղթում նորանոր հաջողություններ: |