Հոկտեմբերի 7-ին և 8-ին Վիեննայում կայանալու է International Komitas Conference 2024: The Legacy of Komitas from Historical and Contemporary Research Perspectives («Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից») միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում։
Գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան՝
Պրոֆ. Յոհաննես Մայսլը՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի միջազգային կապերի հարցով պրոռեկտորը,
Ն. Գ. Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը,
Մարկո Կյոլբլը՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանի Ֆոլկլորագիտության և էթնոերաժշտագիտության բաժնի ղեկավարը,
Նիկոլայ Կոստանդյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը,
Տաթևիկ Շախկուլյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավարը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի ողջույնի խոսքը։
Գիտաժողովը իրականացվում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատվավոր հովանու ներքո։
Գիտաժողովի ծրագիրը և թեզիսները |