Պետական հոբելյանական հանձնաժողովը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտըՍայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012 թ. հունիսի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում գումարեցին գիտական նստաշրջան, որի աշխատանքների ընթացքում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հրաչյան Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի պետական համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտնականների զեկուցումներում ներկայացվեց Սայաթ-Նովայի երաժշտական և գրական ժառանգությունը: |