2012 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 17-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (հասցեն` Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24) տեղի կունենա «Տիգրան Չուխաճյանի կամերային ստեղծագործությունը» համերգը, որը կազմակերպվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ գումարված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանի շրջանակներում:
Համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ, երիտասարդ արվեստաբանների կատարմամբ, կհնչեն Տ.Չուխաճյանի մեներգերն ու դաշնամուրային գործերը:
Համերգի ծրագիրը |