«ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ինստիտուտի Երաժշտության բաժնի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Երաժշտության բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն երաժշտագիտական կրթություն,
բ) գիտական աշխատանքի 10 տարվա փորձ,
գ) արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան,
դ) արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչում,
ե) գիտական ստորաբաժանման ղեկավարի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, իրավական այլ ակտեր):
«ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Երաժշտության բաժնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) արվեստագիտության դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
ը) տեղեկանք մշտական բնակության վայրից,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից,
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ:
Հասցեն` Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/IV, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, հեռախոս` 58-37-02, 58-55-59: |