2016 թ. հոկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ ՀԱՊ Որմնանկարների դահլիճում իր նիստերը գումարեց Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված գիտական նստաշրջանը:
Նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը: Ռ.Դրամբյանի մասին իր հուշերը ներկայացրեց Հենրիկ Հովհաննիսյանը:
Հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչներ Արարատ Աղասյանը, Իրինա Դրամբյանը, Աննա Ասատրյանը, Արթուր Ավագյանը, Ռուզան Սարյանը, Գարեգին Քոթանջյանը…
Ցրագիր |