ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Արայի Բեքարյանը «Բայրոնի քնարերգության ազդեցությունը Թումանյանի վրա» զեկուցումով հունիսի 6-ին հանդես է եկել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի լիագումար նիստում: |