2019թ. մայիսի 15-16-ին Հյուսիսային համալսարանը գումարեց "Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը" միջազգային գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ, ովքեր ներկայացրեցին հետևյալ զեկուցումները.
Աննա ԱՍԱՏՐՅԱՆ (արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնօրենի տեղակալ, երաժշտության բաժնի վարիչ) - Էջեր երաժշտական թումանյանապատումից
Մարգարիտա ՔԱՄԱԼՅԱՆ (արվեստագիտության թեկնածու, գիտքարտուղար) - Հովհաննես Թումանյանը հայ կերպարվեստում
Արսեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՈՎ (արվեստագիտության թեկնածու, ավագ գիտաշխատող) - Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի՝ Ամասի Մարտիրոսյանի էկրանավորումը (կինոգիտական վերլուծություն՝ փաստարկման տեսության հիման վրա)
Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ (կրտսեր գիտաշխատող) -Հովհաննես Թումանյանի պոեզիան՝ Նիկոլ Գալանդերյանի ստեղծագործական ներշնչանքի աղբյուր
|