| ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի նիստում 2019թ. հոկտեմբերի 3-ին, ժամը` 14.00-ին տեղի կունենա Սոֆյա Խաչատուրի Ղազարյանի «Հայկական դաշնամուրային երաժշտությունը մանկապատանեկության համար. Դաշնամուրի մեկնաբանումը և կատարողական խնդիրների առանձնահատկությունները»   (ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ») թեմայով թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Գիտական ղեկավար` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլոտովա: Պաշտոնական ընդդիմախոսներ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյան և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյան: Առաջատար կազմակերպություն` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:   Սեղմագիր |