2021թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական կոլեկտիվի ընդհանուր ժողովը, որը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնում միաձայն քվեարկությամբ (կողմ` 44, դեմ` չկա, ձեռնպահ` չկա) երաշխավորեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Վլադիմիրի Աղասյանին: |